Ազատվեք առատ քրտնարտադրությունից

Քրտնարտադրությունը բնական պրոցես է, որի միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը։ Այն օրգանիզմի կարևորագույն գործառույթներից մեկն է, հետևաբար՝ դեպքերի մեծամասնությունում անհանգստանալու կարիք չկա։ Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ որոշ դեպքերում, սակայն, քրտանարտադրությունը կարող է վերածվել լուրջ խնդրի, ինչպես նաև՝ անհարմարության պատճառ դառնալ, երբ հագուստի վրա նկատելի հետքեր են առաջանում։ Եթե կարծում եք, որ քրտնարտադրությունը շատ առատ է, դիմեք բժշկի՝ հասկանալու համար՝ արդյոք ամեն բան կարգի՞ն է, թե՞ ոչ։

Առատ քրտնարտադրության պատճառներից մեկը կարող է որոշակի դեղամիջոցների օգտագործումը լինել, ինչը նշանակում է, որ հարկավոր է փոխել բուժման մեթոդը՝ տհաճ կողմնակի ազդեցությունից ազատվելու համար։ Սակայն, եթե առողջական խնդիրներ առկա չեն, բայց առատ քրտնարտադրությունը շարունակվում է, կարող եք հետևել այս խորհուրդներին։

Հակապերսպիրանտն օգտագործեք քնելուց առաջ։ Հակապերսպիրանտներն ակտիվ բաղադրիչներ են պարունակում, որոնք արգելափակում են քրտինքի հոսքը։ Արդյունքում՝ այն մաշկին չի հայտնվում։ Բայց ազդելու համար դրանց ժամանակ է հարկավոր։ Մաշկաբանները խորհուրդ են տալիս հակապերսպիրանտներն օգտագործել քնելուց առաջ։ Օգտագործեք՝ համոզված լինելով, որ անութափոսերը մաքուր են, չոր։ Սա կօգնի նաև նվազեցնել մաշկի գրգռման հավանականությունը։

«Շնչող» հագուստ կրեք։  Ընտրեք գործվածքներ, որոնք մաշկին թույլ կտան շնչել։ Դա կօգնի նվազեցնել քրտնարտադրությունը։

Կարդացեք նաև

Խուսափեք կծու մթերքի օգտագործումից։ Կծու մթերքը, սխտորը կարող են առատ քրտնարտադրության պատճառ դառնալ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել դրանց օգտագործումից։ Կոֆեինը խթանում է մակերիկամները, այդ պատճառով էլ ավելորդ սուրճը ևս կարող է հանգեցնել առատ քրտնարտադրության։

Խուսափեք վնասակար սովորություններից։ Մասնագետների կարծիքով՝ ծխախոտն ու ալկոհոլի օգտագործումը խթանում են քրտնարտադրությունը։ Մեծ դերակատարում ունի նաև ավելորդ քաշը։ Առողջությունը պահպանելու համար հետևեք առողջ ապրելակերպի կանոններին։

«Շնչող» կոշիկ կրեք։ Եթե ոտքերը շատ են քրտնում, «շնչող» կոշիկ կրեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս