Բաժիններ՝

Չելյաբինսկի բնակիչը ջարդուխուրդ է արել հարևանի Range Rover-ը՝ այդ կերպ բողոքելով Մեծ Բրիտանիայի կողմից ձեռնարկված պատժամիջոցների դեմ

Չելյաբինսկի ոստիկանները ձերբակալել են քաղաքի 40-ամյա մի բնակչի, որը ծանր մուրճով (кувалда) միտումնավոր հարվածում էր հարևանի ավտոմեքենային։ Մեքենայի թափքը լրջորեն վնասվել է։

Հարցաքննության ժամանակ իրավախախտը խոստովանել է իր մեղքը և ասել, որ իր գործողությունները պայմանավորված են անձնական գաղափարական գծով։ Այդ կերպ նա իր բողոքն է արտահայտել Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և այդ երկրից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման կապակցությամբ։

«Ես մեղավոր եմ, սակայն այդ ամենը արել եմ խղճի թելադրանքով։ Նրանք արտաքսում են մեր դիվանագետներին, իսկ իմ հարևանը ցուցադրաբար սլանում է Range Rover-ով։ Իսկ երեկ ես նրան բռնացրել եմ բրիտանական վիսկի խմելիս»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս