Թիլերսոնի վերջին հուզիչ ելույթը պետքարտուղարությունում
ԱՄՆ-ի հեռացող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր վերջին ելույթն է ունեցել պետքարտուղարությունում, որի ընթացքում չի տվել նախագահի անունը, սակայն ըստ կարծիքների իր քննադատությունն ուղղված էր վերջինիս հասցեին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Պաշտոնից հեռացող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շնորհակալություն է հատնել պետքարտուղարության անձնակազմին ամերիկյան դիվանագիտության հաջողությունների համար՝ ելույթ ունենալով պետքարտուղարությունում անձնակազմի առջև:
«Ոչինչ հնարավոր չէր անել առանց ողջ անձնակազմի ամենօրյա աշխատանքի»,- ասել է Թիլերսոնը:
Թիլերսոնն ընդգծել է անձնական ներգրավվածության կարևորությունն աշխատանքի ընթացքում: Նա նշել է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ արժեքներով է առաջնորդվում գործի մեջ:
«Մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչպիսի անձնավորություն է ուզում լինել, ինչպիսի վերաբերմունքի է արժանանալու և ինչպես է ինքը վերաբերվելու մարդկանց»,- ընդգծել է Թիլերսոնը:
Նա կոչ է արել դիվանագետներին հարգանքով վերաբերվել միմյանց:
«Վերջում ցանկանում եմ խնդրել, որ ձեզանից յուրաքանչյուրը միշտ գործի դիմացինին հարգելով»,- նշել է Թիլերսոնը:
Նախագահ Թրամփը չի արձագանքել Թիլերսոնի ելույթին, սակայն Թիլերսոնին հեռացնելուց հետո նա նշել է, որ գտնում է, որ ավելի լավ կաշխատի Մայք Պոմպեոյի հետ:
Հեռացող պետքարտուղարի խոսնակ Հեյվեր Նոյերթը ևս շնորհակալություն է հայտնել Ռեքս Թիլերսոնին իր ծառայությունների համար:
«Շատ դժվա է թողնել ընտանիքը, լավ աշխատանքը, թոռնիկներին և հարմարավետ տունը: Սա խոսում է այն բոլոր զոհաբերությունների մասին, որոնք նա արել է»,- ընդգծել է մամլո խոսնակը:
Իր պաշտոնավարման ընթացքում Թիլերսոնն այցելել է 38 երկրներ: