
Ավստրալիայում 130-ից ավելի դելֆիններ են ափ նետվել

130-ից ավելի գրինդա-դելֆիններ են սատկել՝ ափ նետվելով Ավստրալիայի հարավարեւմտյան ծովեզերքի Հեմելինի ծոցում: Այդ մասին հայտնել է PerthNow-ը:
Ընդամենը ցամաքում էր հայտնվել 150 կենդանի. այս պահին ողջ է մնացել դրանցից 15-ից ոչ ավելին: Դելֆինները գտնվում են ծանծաղուտում, եւ բնապահպանական ծառայությունների աշխատակիցները հույս ունեն, որ մակընթացության սկսվելով դրանք կարող են հեռանալ ծոցի խորքերը: Միաժամանակ ծավալվել են սատկած առանձնյակների լեշերի հավաքման աշխատանքները: Դրանցից կվերցնեն անալիզներ, որպեսզի փորձեն պարզել սատկելու պատճառները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Western Australia: More than 150 whales have beached themselves near the south-west town of Augusta. Parks and Wildlife staff are on-site to save the 75 animals still alive. #7News pic.twitter.com/I1O1yxwhrM
— 7NEWS Brisbane (@7NewsBrisbane) March 23, 2018