
«ԲԿՄԱ-ն դարձել է ավելի ուժեղ: Մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպա լիգայի ¼ եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի հետ սպասվելիք խաղերի մասին:
ԲԿՄԱ-ի մասին
«Այս մրցաշրջանում արդեն խաղացել եմ ԲԿՄԱ-ի հետ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Պետք է ասեմ, որ չնայած մենք հաղթեցինք 4:1 հաշվով՝ մենք շատ դժվարություններ ունեցանք:
Ես դիտել եմ ԲԿՄԱ-ի վերջին խաղերը և կարող եմ ասել, որ նրանք դարձել են ավելի ուժեղ: Համոզված եմ, որ մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում»:
«Արսենալի» մասին
«Ես փորձել եմ, որքան հնարավոր է, արագ ադապտացվել թիմին և քաղաքին: Դրանում մեծ դեր ունեն իմ թիմակիցները: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել թիմին»:
Սիրարփի Աղաբաբյան