Բաժիններ՝

Առնվազն երկու մարդ է զոհվել Ֆրանսիայում պատանդառության հետևանքով

Առնվազն երկու մարդ է զոհվել մարտի 23-ին Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդառության հետեւանքով: Այդ մասին BFM TV հեռուստաալիքի եթերում հայտնել է Տրեբի քաղաքագլուխը: Եվս երկու մարդ, նրա խոսքով, վերքեր են ստացել:

«Մարդիկ վիրավորված են, սուպերմարկետի ապակու միջով երեւում է, որ նրանք պառկած են խանութի հատակին»,-AFP-ին հայտնել է տեղական ժանդարմերիայի մի աղբյուր: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս ուղեւորվել պատահարի վայր:

Խանութի գրավումը իրականացվել է զինված մարդու կողմից, որն ավելի վաղ Կարկասոն հարեւան քաղաքում գնդակոծել է ոստիկաններին եւ վիրավորել նրանցից մեկին: Նա հայտարարել է, որ պատկանում է «Իսլամական պետություն» խմբավորմանը: Տարածաշրջանի դատախազությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն:

Մարտի 23 ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդառվածներն ազատված են, եւ շենքում գտնվում են միայն չարագործն ու ոստիկանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս