Աղվան Վարդանյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի մասին

«Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի մասին։

Հարցին՝ արդյոք դատարանի որոշումը քաղաքական հետապնդման արդյունք չէ՞, Ա. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Պաշտպաններն իրենց իրավունքն ունեն, կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել»։

Դիտարկմանը, թե Ժ. Սէֆիլյանը պատերազմի մասնակից է, Ա. Վարդանյանն ասաց, որ որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը պատերազմին. «Մարդը կյանքի տարբեր փուլեր է ունենում ու դրանցում տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ ՀՀ-ում երբեք որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվել:

Լրագրողներն Ա. Վարդանյանից հետաքրքրվեցին՝ ՀՀ-ում երբևէ եղե՞լ են քաղբանտարկյալներ, Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց. «Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալներ, իհարկե, եղել են»: Նա հրաժարվեց անուններ նշել:

Տեսանյութեր

Լրահոս