ՏՄՊՊՀ-ն մերժեց ՀՅԴ-ին

Երբ տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարողների կշիռը 20%-ից ցածր է, նաև տնտեսվարողներն ունեն ընդհանուր շահ, այդ դեպքում պայմանավորվածությունները չեն համարվի հակամրցակցային։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ։

Ըստ նրա՝ մերժվել է ՀՅԴ առաջարկը, որ ՏՄՊՊՀ-ի անդամներից մեկի թեկնածությունը ներկայացվի ընդդիմության կողմից, քանի որ հանձնաժողովը վարչական մարմին է, մասնագիտացված կառույց, և պետք է լինի ապաքաղաքական. «Մենք առաջարկում ենք պահպանել կառավարության ներկայացրած տարբերակը, այն է՝ ՏՄՊՊՀ անդամների թեկնածությունները ներկայացվեն վարչապետի կողմից Ազգային ժողովին»։

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց առաջարկը չի հակասում կառավարությանը, քանի որ ընդդիմությունն էլ կարող է ներկայացնել մասնագիտական չափանիշերին համապատասխան անձանց թեկնածությունը։

«Քաղաքական կուսակցությունների կողմից ներկայացվելու դեպքում թեկնածուները կարող են որոշակի քաղաքական կախվածություն ունենալ ներկայացնողից, կուսակցությունից և այդ առումով քաղաքական շահեր պաշտպանել»,- ասաց Ա. Շաբոյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս