Բաժիններ՝

Սելին Դիոնը չեղարկել է համերգները լսողության հետ կապված խնդիրների պատճառով

Երգչուհի Սելին Դիոնն իր բոլոր համերգները մի քանի ամսով չեղարկել է լսողության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում արտիստուհու էջում:

Դիոնի ներկայացուցիչները բացատրել են, որ նրա լսողությունը խաթարվել է մոտավորապես մեկուկես տարի առաջ: Նրանց խոսքով՝ հիվանդության պատճառով նրա համար շատ դժվար է երգել, եւ եթե առաջ նրան օգնում էին ականջի տարբեր կաթիլներ, ապա այժմ արտիստուհուն վիրահատական միջամտություն կպահանջվի:

«Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր պլանավորել էին ժամանել Լաս Վեգաս՝ ներկա լինելու իմ շոուին: Ես գիտեմ՝ դուք որքան եք վշտացած, ինձ համար էլ շատ ցավալի է»,-հայտարարել է Դիոնը: Դիմումի հեղինակները խոստացել են վերադարձնել տոմսերի գումարը: Դիոնի հաջորդ ելույթը, նրանց խոսքով, կկայանա մայիսի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031