Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. Փաշինյանը 2 ժամ հերթ է կանգնել․ «ՉԻ»

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա բուժօգնում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցլողների թիվը աննախադեմ մեծ է եղել: Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է եւս երկու ժամ, ինչի հետեւանքով այդտեղ կրկին մեծ հերթ է գոյացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս