«Օրվա մեջ գոնե 5 րոպե ինքներդ ձեր մասին վատը մտածեք». Կյանքի բարդ իրավիճակների համար 20 խորհուրդ Միխայիլ Ժվանեցկուց
Երգիծաբանները մարդկանց հատուկ տեսակ են: Նրանց համար մենք մաքուր թուղթ ենք, և հաճախ նրանք մերկացնում են կյանքի որոշ կողմեր, որպեսզի ցույց տան, որ մարդն իրականում ունակ է բարձր թռիչքներ կատարել:
1. Նախկին կյանքը հին մեքենայի պես մի բան է. հիանալ կարելի է, բայց նրանով ընթանալ՝ ոչ: Արդեն բավականին շատ են վարել:
2. Երբեք մի գերագնահատեք թշնամիների հիմարությունն ու ընկերների հավատարմությունը:
3. Ոչ մի սարսափելի բան չկա, եթե քեզ վրա ծիծաղում են: Շատ ավելի վատ է, երբ լաց են լինում վրադ:
4. Ամեն հիմար բանի համար չարժե մտահոգվել: Իսկ ավելի արժեքավոր բաների համար մտահոգվելն արդեն ուշ է:
5. Խեղդվողին փրկելու համար բավական չէ միայն ձեռք մեկնել. անհրաժեշտ է, որ նա ևս մեկնի իր ձեռքը՝ ձերը բռնելու համար:
6. Օրվա մեջ գոնե 5 րոպե ինքներդ ձեր մասին վատը մտածեք: Մի բան է, երբ ուրիշներն են քո մասին վատը մտածում, բոլորովին այլ բան, երբ ինքներդ եք դա անում: Դա կարծես թե 30 րոպեանոց վազքի էֆեկտ է ապահովում:
7. Ստրուկը կարծում է, որ իր բոլոր անհաջողությունների մեջ ուրիշներն են մեղավոր, ազատ մարդը, ընդհակառակը, մտածում է, որ հենց ինքն է մեղավոր:
8. Բարին միշտ հաղթում է չարին: Նշանակում է, ով հաղթել է՝ նա էլ բարին է:
9. Հումորը փրկություն է, իսկ արցունքները՝ կյանք: Այդ պատճառով էլ արցունքների միջից ծիծաղը ձեր ամենագլխավոր ձեռքբերումն է ձեր գոյության բոլոր տարիներին:
10. Կյանքում միշտ խիզախություն դրսևորելու տեղ կա: Պետք է միայն հնարավորինս հեռու գտնվել այդ տեղից:
11. Մի հարցրու նրա կարծիքը, ով քեզ հետ համաձայն է, հարցրու նրան, ով հակառակվում է:
12. Այս աշխարհում ամեն բան հարաբերական է: Օրինակ, րոպեի երկարությունը կախված է նրանից, թե զուգարանի դռան որ կողմում եք կանգնած:
13. Երբ այդքան էլ շատ չես ուզում, այդքան շատ էլ չես ստանում:
14. Ավելի լավ է լռել ու հիմար թվալ, քան խոսել ու այդ մասին որևէ կասկած չհարուցել:
15. Արա, ինչ ասում ես, բայց մի ասա, թե ինչ ես անում:
16. Խիղճ ունեցիր ու արա, ինչ ուզում ես:
17. Իհարկե, ժամանակը բուժում է, բայց երբ դուք բուժվեք, այն նույնպես ձեզնից կհեռանա:
18. Ատելությունը վիրավորանքի զգացմամբ խեղված սերն է:
19. Կյանքը կարճ է: Եվ պետք է կարողանալ: Պետք է կարողանալ դուրս գալ ու վատ ֆիլմը մինչև վերջ չդիտել: Թողնել վատ գիրքը, հեռանալ վատ մարդուց: Շատ են:
20. Կյանքը բարձրանալն է, ապա՝ իջնելը ու հետագա կյանքը բարձրության պահուստով ապրելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը