Բաժիններ՝

Երևանում ավտոմեքենան այրվել է

Մարտի 5-ին՝ ժամը 06:19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության  հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի 17 CR 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել թիվ 21 շենքի պատին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 06:45-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս