
«Արսենը չափից շատ մնաց ակումբում». «Արսենալի» նախագահ, ով աշխատանքի է ընդունել Վենգերին

Ցավալի է, բայց ֆրանսիացու կողմնակիցներն անընդհատ պակասում են:
«Արսենալի» նախկին նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը, ում օրոք 1995 թվականին թիմը գլխավորեց Արսեն Վենգերը, արտահայտվել է ակումբի ընթացիկ դրության մասին:
«Ակնհայտ է, որ ես ուրախ չեմ հետևել այն ամենին, ինչ կատարվում է: Ես կարծում եմ, որ, հնարավոր է, եկել է մարզչին փոխելու ժամանակը: Արսենը զարմանալիորեն լավ էր կատարում իր աշխատանքը, բայց նա չափից շատ մնաց ակումբում»,- ասել է Հիլլ-վուդը:
«Արսենալը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում: Վերջին խաղում «զինագործները» պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից» 0:3 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը