Հրաշագործ բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ընթացքում: Այն առանձնանում է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի, որն արդյունավետորեն կարող է օգտագործվել միզուղիների վարակների և երիկամների հետ կապված խնդիրների դեպքում: Այն կանխարգելում է նաև հեղուկի կուտակումն օրգանիզմում:
Մաղադանոսով թեյը բավական հեշտ է պատրաստել. բաղադրիչներ
- 5 ճյուղ մաղադանոս
- 1 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը
- Մաղադանոսը կտրատեք, վրան եռացրած ջուր լցրեք:
- Կրակն անջատեք, թողեք 20 րոպե:
Մաղադանոսը միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է ազատվել բակտերիաներից, տոքսիններից, ինչպես նաև օրգանիզմում կուտակված այլ վնասակար նյութերից: Այն ուժեղ հակաօքսիդանտ է, որը կարող է չեզոքացնել ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը, նվազեցնել մի խումբ հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը