Բաժիններ՝

«Կարծում եմ՝ սա Զլատան Իբրահիմովիչի վերջին մրցաշրջանն է «Մանչեսթեր Յունայթեդում»». Ժոզե Մոուրինիո

Անգլիական ֆուտբոլը կոտրեց նույնիսկ շվեդական առյուծին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատեց, որ Զլատան Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Օլդ Թրաֆֆորդից» մրցաշրջանի վերջում:

«Մենք բոլորս մտածում ենք, որ սա Զլատանի վերջին մրցաշրջանն է «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա ինքնուրույն պետք է որոշի՝ շարունակո՞ւմ է արդյոք խաղալ, թե՞ կանգ է առնում:

Կարծում եմ՝ նա կուզենար, որպեսզի իրավունք ունենար ինքնուրույն որոշել իր ապագան: Ցավալի է, որ սարսափելի վնասվածքը փչացրեց 1-2 ցնցող մրցաշրջան, որը նա կարող էր անցկացնել և անպայման կանցկացներ մեզ հետ: Հիմա Զլատանը վնասվածք չունի, բայց նա իրեն պատրաստ չի զգում: Նա միայն ուզում է վերադարձնել այդ զգացողությունը»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը: Իբրահիմովիչը ծանր վնասվածք ստացավ նախորդ մրցաշրջանի վերջում և բաց թողեց 7 ամիս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս