«Որևէ մեկը ներդրում չի անի, եթե պայմաններ չկան, եթե անգամ քո բարեկամն է». Արմեն Սարգսյան

«Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև՝ մեծագույն պատասխանատվություն»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Ա. Սարգսյանի թեկնածության հարցը:

Նախագահի թեկնածուն խոսեց մի շարք խնդիրներից, ներկայացրեց իր մոտեցումները:

Ա. Սարգսյանը խոսեց նաև արտագաղթի մասին՝ նկատելով, որ դեմոգրաֆիկ խնդիրներ բոլոր երկրներն էլ ունեն՝ մեր հարևանները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրոպան.

«Մարդկանց չես կարող արգելել տեղափոխվել մի տեղից մյուսը, բայց եթե ճիշտ բալանս ունես, ներգաղթն ավելի մեծ է լինում: Բայց մեր դեպքում արտագաղթը գերակշռում է ներգաղթին: 26 տարիների ընթացքում Հայաստանը դառնում է մի մեծ մայրաքաղաքի երկիր: Սա մեծ խնդիր է: Մեր հեռավոր գյուղերը կարոտ են մեր ուշադրությանը, և դա համասեռ պետք է բաշխվի: Ինձ համար տարօրինակ պատճառներով՝ մենք մեր ազգային արժեքների գնահատման ճանապարհին շատ պարզ քայլեր չենք անում:

Կարդացեք նաև

Գյումրի քաղաքն ինձ համար շատ ավելի գեղեցիկ է, քան Հին Թբիլիսին: Մեր երեխաների հետ շաբաթ-կիրակի օրերին գնանք Գյումրի, Վանաձոր, կամ՝ մեր ծննդյան տոնն անցկացնենք Արցախում: Մեր արժեքների վրա հիմնված այս փոքրիկ տեղաշարժերը մեծ ազդեցություն կարող են ունենալ»:

Նախագահի թեկնածուն նաև խոսեց ներդրումների մասին. «Ես երկար տարիների փորձ ունեմ՝ միջազգային ընկերությունների հետ աշխատելու, բազմաթիվ բարեկամներ ունեմ, որոնց եթե դիմեմ՝ կօգնեն իմ ծրագրերն իրականացնելու հարցում, բայց ներդրման համար անհրաժեշտ պայմաններ են պետք: Որևէ մեկը ներդրում չի անի, եթե պայմաններ չկան, եթե անգամ քո բարեկամն է»:

Նա հայտարարեց, որ, եթե ընտրվի, ապա իր փորձը, նվիրվածությունն ի սպաս է դնելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի խնդիրների լուծմանը.

«Լինելու եմ մեկը, որը ոչ միայն ՀՀ նախագահի, այլև՝ ՀՀ քաղաքացու բարձրագույն պարտականություններն է կատարելու: Փորձելու եմ լինել ոչ միայն՝ այս խորհրդարանի, այլև՝ ՀՀ քաղաքացիների նախագահը, ներկայացնել արցախահայության շահերը, փորձելու եմ ամեն ինչ անել՝ դառնալու մեր ողջ սփյուռքահայության նախագահը»:

Տեսանյութեր

Լրահոս