Բաժիններ՝

Վարդգես Գասպարիին ներս չեն թողել ԱԺ՝ մասնակցելու Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լսումներին

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Լսումները սկսվեցին 20 ուշացումով: Նիստը վարող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուշացումն իրենց մեղքով չի եղել. ԱԺ որոշ ծառայություն մատուցողներ «արհեստական լարում» են ստեղծել:

Նա հայտարարեց, որ լսումներին իրենք հրավիրել էին նաև Վարդգես Գասպարիին, որին ԱԺ անվտանգության աշխատակիցները հրաժարվում էին ներս թողել. «Ես տեղյակ պահեցի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ դա մեզ համար անհանդուրժելի է, սա դատապարտելի է, միանշանակ ասում եմ, որ Գասպարին պետք է ներս մտնի, իհարկե, եթե նա ցանկանա, որովհետև նա վիրավորվեց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728