
Փհենչհանի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի բյուջեն կազմում է 12,5 մլրդ դոլար

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի միագումար բյուջեն կազմում է 12,5 միլիարդ դոլար: Այս մասին լրագրողներին հայտնել է Օլիպմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նենսի Փաքը: Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին, Պարալիմպիադան տեղի կունենա մարտի 9-ից մինչեւ 18-ը:
«Բոլոր մրցումների միագումար բյուջեն կազմում է 12,5 միլիարդ դոլար: Բյուջեում ամենամեծ ներդրումը կատարել է Հարավային Կորեայի կառավարությունը, որը 10,1 միլիարդ դոլար է հատկացրել ենթակառուցվածքի ստեղծման համար,- ասել է Փաքը:- Այդ փողին ավելացվել են գործառական ծախսերի միջոցներ 2,4 միլիարդ դոլարի չափով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: