
Ճապոնիայում առնվազն 15 մարդ է մահացել ձյան տեղումների պատճառով

Առնվազն տասնհինգ մարդ է զոհվել, եւս 222 հոգի՝ վնասվածքներ ստացել Ճապոնիայի հյուսիսում եւ Ճապոնական ծովի ափին ձյան առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի համազգային գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունը:
Երեք պրեֆեկտուրաներում, որոնց բաժին է հասել տարերքի հիմնական հարվածը՝ Ֆուկուիում, Նիիգատայում եւ Տոյամայում մահացել է 15 մարդ: Ընդամենը Հոնսյու հիմնական կղզու հյուսիսում եւ Ճապոնական ծովի ափին տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 222 մարդ: Ամենից հաճախ մահվան պատճառ է դարձել այն, որ մարդիկ ընկել են տանիքներից՝ դրանք ձնից մաքրելիս: Բնակիչները երկյուղում են, որ ձյան ծանրությունից տանիքները կփլվեն եւ ստիպված են իրենց ուժերով մաքրել դրանք:
Փետրվարի 14-ի դրությամբ Ֆուկուիում ձյան ծածկույթի բջարձրությունը հասնում է 2,78 մետրի, Նիիգատայում՝ 2,5 մետրի, Տոյամայում՝ ավելի քան 60 սանտիմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: