Մարտին Շուլցը հրաժարվեց Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ թողնում էիր պաշտոնը: Այդ մասին քաղաքական գործիչը փետրվարի 13-ին հայտարարել է Բեռլինում:
«Սա իմ վերջին ուղերձն է ԳՍԴԿ-ի նախագահի պաշտոնում,- ասել է նա:- Սա երբեմն բարդ աշխատանք է, բայց ես այդ պաշտոնից հեռանում եմ առանց դառնության եւ վիրավորվածության»:
Նրա խոսքով՝ կուսակցության վարչությունը ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Spiegel հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ԳՍԴԿ-ի փոխնախագահ, Համբուրգի բուրգոմիստր Օլաֆ Շոլցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: