Բաժիններ՝

«Դեդփուլ 2»-ի ռեժիսորը կարող է նկարահանել «Ֆորսաժ» ֆիլմերի շարքի սփին-օֆֆը. The Hollywood Reporter

Ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Լիթչը, որը հայտնի է «Դեդփուլ 2», «Պայթյունավտանգ շիկահերը» եւ «Ջոն Ուիք» ֆիլմերով, կարող է մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել «Ֆորսաժ» ֆիլմերի շարքի սփին-օֆֆի նկարահանումներին: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter ինտերնետ-հրատարակությունը:

Ներկայում հայտնի է, որ ֆիլմի նկարահանումների համար Լիթչի թեկնածությունն առավել հարմարն է, եւ Universal Pictures կինոընկերությունն արդեն բանակցություններ է սկսել նրա հետ: Նոր կինոժապավենի սցենարն արդեն պատրաստ է: Դրա վրա աշխատում է Քրիս Մորգանը, որն աշխատել է ֆրանշիզայի վեց մասերի սցենարների վրա: Կինոնկարի թողարկումը նշանակված է 2019 թվականի հուլիսի 26-ին:

«Ֆորսաժ» սփին-օֆֆի գլխավոր գործող անձինք կդառնան հատուկ գործակալ Լյուք Հոբսը եւ վարձկան Դեքարդ Շոուն, որոնց կմարմնավորեն Դուեյն Սքալա Ջոնսոնը եւ Ջեյսոն Սթեյթեմը: Սյուժեի մյուս մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: «Ֆորսաժ»-ի առաջին մասն էկրան է բարձրացել 2001 թվականին: Ներկայում աշխարհում ֆրանշիզայի վարձույթից դրամամուտքերը գերազանցել են 5 մլրդ դոլարը: Ութերորդ մասը առաջին հանգստյան օրերին վարձույթում հավաքել է մոտավորապես 532,5 մլն դոլար, ինչը այդ ցուցանիշի բացարձակ ռեկորդ էդարձել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս