
«Արսենալի» երկրպագուները սկսել են խնդրել Կարլո Անչելոտիին փոխարինել Արսեն Վենգերին

«Արսենալի» երկրպագուները «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո (0:1) Թվիթերում սկսել են խնդրել Կարլո Անչելոտիին փոխարինել Արսեն Վենգերին գլխավոր մարզչի պաշտոնում:
Իտալացին անձամբ ներկա է եղել խաղին և ասել է, որ իրեն դուր է եկել հանդիպումը:
«Գերազանց դերբի էր և գերազանց մթնոլորտ այսօր «Ուեմբլիում»»,- գրել է Անչելոտին Թվիթերում:
Տվյալ պահին «Արսենալը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և հետ է մնում առաջատարից 24 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը