Բաժիններ՝

ՊՍԺ-ի գլխավոր մարզչի հերթական թեկնածուն Զինեդին Զիդանն է

Ինչպես հաղորդում է Le10Sport-ը, ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ Զիդանն այն մասնագետներից մեկն է, ում թեկնածությունը ֆրանսիական ակումբը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնի համար: Եթե ՊՍԺ-ն չհասնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ապա փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի ապագան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ավելի շատ կասկածների տեղիք կարող է տալ:

Հաղորդվում է նաև, որ փարիզեցիները դիտարկում են նաև այնպիսի մասնագետների թեկնածությունները, ինչպիսիք են Լուիս Էնրիկեն, Անտոնիո Կոնտեն, Պեպ Գվարդիոլան և Դիեգո Սիմեոնեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728