
ԱԱ-2018-ից հետո Յոախիմ Լյովը կարող է փոխարինել Զինեդին Զիդանին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հավակնում է Մադրիդի «Ռեալի» մարզչի պաշտոնին: Ինչպես հաղորդում է Soy Madridista-ն, ազգային առաջնության շրջանակներում անբավարար արդյունքների պատճառով Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի որոնումներն առաջին թիմի համար:
Պարբերականը տեղեկացնում է, որ «Արքայական ակումբի» ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները Յոախիմ Լյովի հետ, ով կարող է գլխավորել թիմը ամռանը:
Բացի այդ, Soy Madridista-ն պդնում է, որ ֆրանսիացի մասնագետի ապագայի մասին որոշումն արդեն կայացվել է և կախված չի լինի ընթացիկ մրցաշրջանում թիմի հետագա արդյունքներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը