Բաժիններ՝

«Արսենալը» կարող է «Չելսիի» ձեռքերից խլել Լուիս Էնրիկեին

Հյուսիսային Լոնդոնում փնտրում են Արսեն Վենգերին փոխարինողի:
«Արսենալը» դիտարկում է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեին որպես Արսեն Վենգերին փոխարինող, հաղորդում է Mundo Deportivo-ն: Իսպանացու նշանակմանը կարող է նպաստել «Արսենալի» մարզական տնօրեն Ռաուլ Սանլեխին, ով Էնրիկեի հետ աշխատել է «Բարսելոնայում»:

Լուիս Էնրիկեի համար պայքարում «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է, ով, ամենայն հավանականությամբ, կբաժանվի Անտոնիո Կոնտեից: Արսեն Վենգերն «Արսենալում» աշխատում է 1996 թվականից: Լուիս Էնրիկեն աշխատել է «Բարսելոնայում» 3 մրցաշրջան և հաղթել է Չեմպիոնների լիգան, 2 Պրիմերա և Թագավորական գավաթ, ինչպես նաև Աշխարհի ակումբային առաջնությունը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս