Բաժիններ՝

«Ինձ իսկապես դուր է գալիս այն, թե ինչպես է խաղում «Արսենալը»». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակը՝ 5:1: «Զինագործների» հայ նորեկը աչքի ընկավ 3 գոլային փոխանցմամբ:

«Ես շատ երջանիկ եմ, սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն ոգով, որպեսզի հաղթենք հաջորդ խաղը և շատ միավորներ հավաքենք:

Մենք խաղում էինք լավ, հարձակողական ֆուտբոլ, բայց երկրորդ խաղակեսը մի փոքր բարդ էր: Ինձ իսկապես դուր է գալիս այն, թե ինչպես է խաղում «Արսենալը»: Կաշխատեմ ցուցադրել իմ լավագույն ֆուտբոլը»,- Մխիթարյանին է մեջբերում BBC-ն:

Նշենք, որ Մխիթարյանը դարձավ ԱՊԼ մրցաշրջանում առաջին ֆուտբոլիստը, ով 1 խաղի ժամանակ կատարեց 3 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս