
Հունվարին արտահանումն աճել է 43, ներմուծումը`55 տոկոսով. Կարեն Կարապետյան

Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով:
Ներկայացնելով նախնական տվյալները՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում այսուհետ կգործի նաև նոր տեղեկատվական համակարգ, որը հայ արտահանողներին կտրամադրի թիրախային շուկաների մասին ամբողջական տեղեկատվություն և հնարավորություն կտա կողմնորոշվելու, թե արտաքին որ շուկայում իրենց արտադրանքի պահանջարկը կա»,-գրել է նա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6.4 միլիոն դոլար, որից արտահանումը` 2.2 միլիարդ դոլար, ներմուծումը` 4.2 միլիարդ դոլար: