Բաժիններ՝

«Հարկը ճիշտ գործիք չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն տրամադրել». նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ հարկը ճիշտ գործիք չէ հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն ցուցաբերելու համար: Նրա խոսքով՝ «Հարկային օրենսգիրքը» քննարկելիս կառավարությունը հաշվի է առել ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ազդեցությունը գների վրա, որը գնահատվել է 0.5 տոկոսային կետով:

«Հարկային գործիքով որևէ արտոնություն կամ գների վրա ազդման հետ կապված մանիպուլյացիաներ, խաղարկումներ անելը ճիշտ չէ, որովհետև հարկը ճիշտ գործիք չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն տրամադրել: Մենք ասել ենք, որ չենք խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր անենք, հետևաբար դրվեց մոտեցում, հասկանալու, որ հարկերի հաշվին պետք է բալանսավորել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Վ. Արամյանի խոսքով՝ առկա է ընդունված մոտեցում՝ ուղղակի բարձրացնել հարկատեսակները, սպառումը հարկել, իսկ սպառման հարկման լավագույն գործիքակազմը ավելացված արժեքի հարկերն են:

«Եթե դուք համեմատություն կատարեք՝ տարածաշրջանի երկրների համեմատ ակցիզային հարկը Հայաստանում ամենացածրերից մեկն է: Մենք տեսնում ենք, որ մեր բնակչության խոցելի խմբերին այդպիսի գնային տատանումներից հնարավոր է ազատել ծախսային գործիքների միջոցով, ինչն այժմ քննարկում ենք»,- եզրափակեց նախարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս