
Մոուրինիոն դժգոհել է «Օլդ Թրաֆֆորդի» մթնոլորտից. ղեկավարությունը հանդիպելու է երկրպագուների հետ

Ժոզեին դուր չի եկել՝ ինչպես են երկրպագուներն ընդունել Ալեքսիս Սանչեսին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հանդիպում է կազմակերպում երկրպագուների հետ:
Ղեկավարությունը և ֆաները կքննարկեն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի դիտարկումը, որը պորտուգալացին արել է «Հադերսֆիլդի» հետ խաղից հետո (2:0): Վերջինս դժգոհել էր «Օլդ Թրաֆֆորդի» մթնոլորտից՝ այն անվանելով չափազանց հանգիստ:
The Telegraph-ը գրում է, որ այս խոսքերը հիմնական թեման կդառնան երկրպագուների և «Կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդի և մանկունյանցիների մյուս մենեջերների միջև կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը