Բաժիններ՝

Էկվադորցիները պաշտպանեցին նախագահի վերընտրվելու իրավունքի սահմանափակման գաղափարը

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է հանրաքվեից հետո ժողովրդավարության հաղթանակի մասին, որտեղ մեծամասնությունը քվեարկել է ընտրովի պաշտոններում, այդ թվում՝ նախագահի պաշտոնում, անսահմանափակ թվով վերընտրվելու վերացման օգտին։

«Այսօր մենք պարզորոշ եւ համոզիչ, ազատ եւ ժողովրդավարական ճանապարհով ցույց տվեցինք, թե ինչ ապագա ենք ցանկանում մեր երեխաների համար: «Այո»-ի հաղթանակը երկրի հաղթանակն է»,- գրել է Մորենոն Twitter-ում:

Քվեաթերթիկների գրեթե 40 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով՝ ընտրողիների շուրջ 65 տոկոսը քվեարկել է անսահմանափակ վերընտրվելու հնարավորության վերացման օգտին, որը 2015 թվականին սահմանել էր Էկվադորի նախորդ նախագահ Ռաֆայել Կոռեան:

Մորենոյի խոսքով՝ առաջիկա 30 օրերին Էկվադորի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) Սահմանադրության մեջ կմտցնի հանրաքվեի ժամանակ ընդունված ուղղումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս