Բաժիններ՝

Օդանավակայանի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Փետրվարի 4-ին՝ ժամը 17:46-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի չգործող օդանավակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 35 OG 522 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

Փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին ,տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տառերի պուրակ»-ից Ամբերդ տանող ավտոճանապարհի 13-րդ կմ-ին արգելափակվել է «Mercedes Benz G500» մակնիշի 77 AG 788 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր): Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Փետրվարի 4-ին՝ ժամը 15:45-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղից մոտակա անտառ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Nissan X-Trail» մակնիշի 35 OF 553 պետհամարանիշով ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս