Աշտարակում տուն է այրվել. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության
Փետրվարի 4-ին, ժամը 20:54-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավար փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները տնից դուրս են բերել 1973 թ. ծնված Հ. Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հ. Ս.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 22:13-ին:
Այրվել են երկհարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), խոհանոցը՝ մասամբ (մոտ 12 քմ), ննջասենյակը՝ մասամբ (մոտ 12 քմ), միջանցքի փայտե հատակը (մոտ 6 քմ) և չորս դուռ՝ ամբողջությամբ: