
Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել

Փետրվարի 3-ին, ժամը 02:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus RX » մակնիշի 35 NA 781 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):