
Կարլո Անչելոտին չի բացառում, որ կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը

Իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստ է քննարկել Իտալիայի հավաքականը գլխավորելու հնարավորությունը, բայց միայն այն բանից հետո, երբ Ֆուտբոլի ֆեդերացիայում պարզություն կլինի:
«Ֆեդերացիան պետք է ստեղծի նոր համակարգ, որից հետո նրանք որոշում կկայացնեն: Իսկ ես մնում եմ իմ կարծիքին. նրանց նախ պարզություն է պետք, որից հետո կարելի է խոսել աշխատանքի մասին, նույնիսկ, եթե իմ նպատակն ակումբ մարզելն է:
Ինչ վերաբերում է ապագային, ապա կոնկրետ ոչինչ չկա: Պետք է սպասել մի քանի ամիս»,- Անչելոտիին է մեջբերում Corriere dello Sport-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամռանը Կարլո Անչելոտին կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը