Samsung-ը հայտնել է գաղտնի սմարթֆոնի թողարկման ժամկետը
Samsung կորպորացիան պլանավորում է ծալվող էկրանով սմարթֆոնը թողարկել մինչեւ 2018 թվականի վերջը: Այս մասին, ինչպես գրել է ZDNet-ը, ասված է 2017 թվականի չորրորդ ֆինանսական եռամսյակի հաշվետվությունում։
«2018 թվականին մենք աչքի կընկնենք առաջավոր արտադրանքի, ինչպես, օրինակ, OLED-դիսփլեյով ծալվող սմարթֆոնների թողարկման շնորհիվ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Նաեւ Samsung-ը պլանավորում է Galaxy S9-ի թողարկմամբ «ամրապնդել առաջատարությունը» փետրվարի վերջին Բարսելոնում կայանալիք MWC ցուցահանդեսում:
Կորպորացիան արդեն գաղտնի սմարթֆոնի փակ շնորհանդես է անցկացրել CES 2018 ցուցահանդեսի շրջանակներում:
Նախնական տեղեկատվությամբ՝ ապարատի էկրանը կծալվի երկու ուղղություններով, իսկ AMOLED-պանելը կարելի է 12 միլիմետր ձգել՝ առանց այն վնասելու վտանգի: