
Երկիր մոլորակի բնակիչները բոսորագույն և երկնագույն Լուսնի լուսանկարներ են զետեղել սոցցանցերում

Երկիր մոլորակի բնակիչները հունվարի 31-ին բացառիկ աստղագիտական երեւույթ են դիտել. այդ օրը համընկել են գերլուսինը, բոսորագույն Լուսինը եւ երկնագույն Լուսինը:
Սոցիալական ցանցերում մարդիկ ակտիվորեն փոխանակել են իրենց տեսածի լուսանկարները։
Այդ օրը Լուսինն առավելագույնս մոտեցել է Երկրին եւ սուզվել դրա ստվերի մեջ: Լուսնի այս խավարումն անվանում են բոսորագույն Լուսին:
Առաջին գերլուսինն այս տարի տեղի է ունեցել հունվարի 2-ին: Ամսվա երկրորդ լիալուսինը հաճախ կոչում են երկնագույն Լուսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: