
Հրդեհ Բրյուսովի փողոցում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Փետրվարի 1-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է տուն:
Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: