
Facebook-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը

Facebook սոցիալական ցանցը կարգելի գաղտնարժույթների եւ բինար օպցիոնների գովազդ զետեղել իր էջերում: Այս մասին հայտնել է սոցցանցի մամուլի ծառայությունը։
«Մենք սահմանում ենք նոր քաղաքականություն, որն արգելում է ֆինանսական արգասիքների եւ ծառայությունների գովազդը, որոնք կապված են մոլորության մեջ գցող կամ խաբեական տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են բինար օպցիոնները եւ գաղտնարժույթը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը նաեւ օգտատերերին խնդրել է հայտնել այն հրապարակումների մասին, որոնք խախտում են նոր կանոնները: Սոցցանցի ամսական լսարանն ամբողջ աշխարհում գերազանցում է 2 միլիարդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: