
ԱՄԷ-ն առաջին հոսպիտալն է ստեղծելու տիեզերքում

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հայտարարել է աշխարհում առաջին անգամ տիեզերքում հոսպիտալ՝ Emirates Space Hospital ստեղծելու պլանների մասին: Նախագիծը կդառնա ԱՄԷ-ի ազգային տիեզերական ծրագրի բաղկացուցիչ մասը։
«Տիեզերագնացներին բուժում կտրամադրեն տիեզերքում, բայց այն Երկրի վրա կվերահսկվի նանոտեխնոլոգիաների միջոցով»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ դոկտոր Քուլթում ալ Բելուշին:
«Հեռաբժշկությունը միայն հոսպիտալներում չի օգտագործվի, այն կկիրառվի նաեւ տիեզերքում»,- ասել է նա:
Նախագիծը կգործարկվի 2020 թվականին դեպի Մարս ԱՄԷ-ի առաքելությունն սկսվելու հետ մեկտեղ: Նախ հոսպիտալի նախագիծը կթեստավորվի Երկրի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: