Բաժիններ՝

Կենդանակերպի 4 նշան, որոնք կմոլորեցնեն ձեզ (և կթողնեն ձեռնունայն)

Այս տղամարդիկ սիրում են գեղեցիկ բառեր ասել, հոգ տանել կնոջ նկատմամբ, բայց արագ հոգնում են մի կնոջ կողքին։ Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 4 նշանի ներկայացուցիչների, ովքեր կարող են գայթակղել կնոջը և կոտրել նրա սիրտը։

Երկվորյակներ։ Երկվորյակ տղամարդիկ ամեն անգամ հայելու կողքով անցնելիս նայում են իրենց։ Վստահորեն կարելի է ասել, որ որևէ մեկն այնքան հոգ չի տանում Երկվորյակի մասին, որքան հենց ինքը։ Երկվորյակները խաղացողներ են, ովքեր սիրում են օգտագործել կանանց՝ իրենց ավելի լավ զգալու համար։ Նրանք կարող են անհաջող սիրախաղ սկսել կնոջ հետ կամ փորձել վիրավորել նրան, բայց Երկվորյակի մեթոդները գրեթե միշտ անհաջող ավարտ են ունենում։

Առյուծ։ Առյուծները մշտապես ինքնահաստատում են որոնում և սպասում են հաճոյախոսությունների։ Բայց նրանք երբեք չեն գոհանում մի մարդու կարծիքով, այդ պատճառով էլ մի աղջկանից անցնում են մյուսին։ Առյուծին չի հետաքրքրում՝ ինչ են մտածում իր մասին։ Նա ընդամենը հաճոյախոսությունների և ուշադրության կարիք ունի և կհեռանա, նախքան դուք կհասկանաք՝ ինչ կատարվեց։

Կարիճ։ Կարիճները «շեղված են» հարցի ֆիզիկական կողմի վրա, ինչը նշանակում է, որ եթե չեք բավարարում նրան, այլևս չեք հետաքրքրում։ Նրանից կարող է մի ամբողջ կյանք պահանջվել՝ այս մտածելակերպից ազատվելու համար, բայց նա անիմաստ սեռական հարաբերությունը գերադասում է ուշադրությունից, որին դուք արժանի եք։ Կարիճն ինքնավստահ է, նա գիտի, որ կարող է վատը կամ չափազանց մակերեսային լինել, բայց թքած ունի դրա վրա։ Վատն այն է, որ Կարիճը կարծում է, թե դա իրեն գրավիչ է դարձնում։

Աղեղնավոր։ Աղեղնավորը սիրում է ազատություն, նա կենտրոնացած է այդպիսի կյանքի վրա։ Այդ պատճառով էլ նա անում է ամեն բան, որ կանայք իմանան՝ իրեն հետաքրքիր է միայն պատահական սեռական հարաբերությունը։ Աղեղնավորը գիտի, որ իր մեթոդները միշտ չէ, որ աշխատում են, բայց նա փորձում է ձևացնել, թե թքած ունի նրա վրա՝ ինչ են կանայք մտածում իր մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս