Միշտ ինչ-որ բան արեք. Կյանքը սիրում է նրանց, ովքեր միշտ գործողության մեջ են
Ամենօրյա մոտիվացիա Իրինա Խակամադայից
1. Միշտ ինչ-որ բան արեք: Կյանքը սիրում է նրանց, ովքեր միշտ գործողության մեջ են և ովքեր միշտ հույսն իրենց վրա են դնում: Հավատացեք, այդ ժամանակ կյանքը ձեզ կնվիրի նոր գաղափարներ, էներգիա և ինտուիցիա:
2. Եղեք ձեր սեփական կյանքի առաջնորդը: Կարելի է սովորել ընկերություն ղեկավարել, բայց ավելի կարևոր է սեփական կյանքը կառավարելու և ղեկավարելու հմտությունը: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ չենք ուզում մեր սեփական կյանքի համար պատասխանատվություն կրել: Շատերն ասում են, թե համակարգն այն չէ, երկիրը երկիր չէ, մթնոլորտը դրական չէ, հույս չկա: Սրանք բոլորը պատասխանատվությունից խուսափելու փորձեր են:
3. Եթե մարդն օժտված է ինքնաիրացման ներքին էներգիայով և պատրաստ է իր կյանքի համար կռիվ տալ, ապա նա փոխում է նաև մթնոլորտն իր շուրջը: Մենք այսօր ապագայի նկատմամբ հավատ չունենք, և այդ պատճառով էլ չենք զգում ապագայի շունչը:
Նա, ով կարողանում է փոխել իր կյանքը, երբ ուզում է, ով կարողանում է ռիսկի գնալ, հաշվարկել այդ ռիսկերը, ով ամենասարսափելի աղետի ժամանակ անգամ իր շուրջն ամեն ինչ ու բոլորին չի անիծում ու մեղադրում, այլ վերցնում և ինքն է ամեն ինչ անում, նա անպայման հաջողության կհասնի:
4. Քո սեփական խաղը խաղալը վախենալու բան է, երբեմն՝ նաև ցավոտ և բարդ, սակայն այն աննկարագրելի փորձառություն է տալիս: Եվ դա բոլորովին այլ էներգիա է, իսկ էներգիան այսօր միակ պահանջարկ ունեցող, բայց դեֆիցիտ աղբյուրն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը