Բաժիններ՝

«Ուզում եմ մնալ «Ռեալում». սիրում եմ ակումբը և Իսպանիան». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին պատասխանել է սպեկուլյացիաներին:

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս հեռանալ ակումբից:

«Ես ապրում եմ Մադրիդում 2009 թվականից, ինձ դուր են գալիս եղանակը և մարդիկ: Սա մոտ է Պորտուգալիային, որտեղ կարելի է հասնել մեքենայով: Իհարկե, ես ուզում եմ մնալ «Ռեալում»: Իսպանիան գերազանց երկիր է. ես սիրում եմ և՛ ակումբը, և՛ Իսպանիան»,- ասել է Կրիշը Marca-ին:

Հանդես գալով «Ռեալի» կազմում՝ Ռոնալդուն նվաճել է 4 «Ոսկե գնդակ»: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղերում Կրիշը դարձել է 18 գոլի և 4 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս