
Քեյսի Աֆլեքը հրաժարվել է մասնակցել «Օսկար»-ների հանձնման արարողությանը. Variety

Ամերիկացի դերասան Քեյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը՝ ծովափին» (2016 թ.) ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիրը, հրաժարվել է մասնակցել կինոմրցանակի հանձնման 2018 թվականի արարողությանը սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների համար: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:
Նրա տվյալներով՝ հրաժարվելու պատճառը դարձել է 2018 թվականի անվանակարգորդների նկատմամբ ուշադրությունը չշեղելու դերասանի ցանկությունը:
«Մենք բարձր ենք գնահատում շոուի եւ այս տարվա մեծագույն աշխատանքների վրա կենտրոնանալու Աֆլեքի որոշումը»,-հանդեսը մեջբերում է ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի ներկայացուցչի խոսքը:
Ավանդույթի համաձայն, տղամարդու լավագույն դերի համար կինոմրցանակակիրն «Օսկար» մրցանակը «Լավագույն դերասանուհի» անվանակարգի կին հաղթողին է հանձնում հաջորդ արարողության ժամանակ:
2010 թվականին Աֆլեքի «Ես դեռ այստեղ եմ» (2010 թ.) ֆիլմի օպերատորը եւ պրոդյուսերը՝ Ամանդա Ուայթը եւ Մագդալինա Գորքան, նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: 2017 թվականի հոկտեմբերին 20 հազար մարդ հանրագիր է ստորագրել՝ կոչ անելով արգելել դերասանի մասնակցությունն արարողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: