Բաժիններ՝

Integral-ն աշխարհում առաջինը վաճառքի կհանի 512 ԳԲ տարողությամբ հիշողության քարտ. DPReview

Մեծ Բրիտանիայի Integral ընկերությունն առաջիկայում վաճառքի կհանի microSD ձեւաչափի հիշողության քարտ, որի տարողությունը կկազմի ռեկորդային 512 ԳԲ: Այդ մասին  հայտնել է DPReview պորտալը:

Քարտը կարող է օգտագործվել ցանկացած սարքում, որը պաշտպանում է microSDXC ձեւաչափը, այսինքն՝ Android օպերացիոն համակարգի բազայով աշխատող սմարթֆոնների մեծամասնության մեջ, ֆոտոխցիկներում եւ այլ սարքերում: Դրանով գրանցման նվազագույն արագությունը կկազմի 10ՄԲ/վ. դա, ինչպես պնդում են մշակողները, միանգամայն բավարար է 4Կ լուծաչափով տեսանյութ նկարահանելու համար, որն ամենաբարձրերից մեկն է եւ թույլ է տալիս առավել հստակ պատկերներ ստանալ:

Թեստերի արդյունքների համաձայն, քարտից տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է մոտավորապես 80ՄԲ/վ: Ենթադրվում է, որ նորույթը վաճառքում կհայտնվի 2018 թվականի փետրվարին: Դրա երաշխիքը կկազմի հինգ տարի՝ սկսած գնման ամսաթվից: Արտադրանքի ստույգ գինն առայժմ հայտնի չէ, սակայն, ըստ հրատարակության տվյալների, այն կարող է գերազանցել 300 դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս