«Իսրայելը հարկադրված կլինի վճարել Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման համար». Թրամփ
Իսրայելը կվճարի այն բանի համար, որ ԱՄՆ-ը որոշում է ընդունել Երուսաղեմը ճանաչել հրեական պետության մայրաքաղաք:
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դուք մեկ միավոր շահեցիք եւ դուք հարկադրված կլինենք ավելի ուշ մի քանի միավոր տալ բանակցություններում, եթե դրանք երբեւիցե կայանան»,- նշել է նա՝ դիմելով Նաթանյահուին:
Պետության ղեկավարն ըստ որում պնդել է, որ ինքն «օգնել է» պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացին: «Եվ Իսրայելը կվճարի դրա համար»,- հավելել է նախագահը: «Նրանք (իսրայելացիները) խաղաղություն են ցանկանում, եւ, ես հուսով եմ, պաղեստինցիները նույնպես ցանկանում են դրան հասնել: Եվ եթե նրանց մոտ դա ստացվի, վերջում բոլորը շատ երջանիկ կլինեն»,- եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP