Բաժիններ՝

Նեյմարը հանուն «Ռեալի» պատրաստ է աշխատավարձի իջեցման և դիտավորյալ փչացնում է հարաբերությունները թիմակիցների հետ

Իսպանիայում գրում են, որ բրազիլացին չի ուզում մնալ ՊՍԺ-ում: Ինչպես հաղորդում է AS-ը, Նեյմարն ուզում է տեղափոխվել «Ռեալ» և պատրաստ է աշխատավարձի իջեցման, որպեսզի չառանձնանա մադրիդցիների աշխատավարձի ցուցակում:

Պարբերականը գտնում է, որ հարձակվողը դիտավորյալ փչացնում է հարաբերությունները ակումբակիցների և երկրպագուների հետ, որպեսզի ՊՍԺ-ի ղեկավարությունը բաց թողնի իրեն «Ռեալ»:

«Դիժոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղի ժամանակ նա խլեց Էդինսոն Կավանիից 11-մետրանոց իրացնելու իրավունքը, ինչի պատճառով արժանացավ երկրպագուների սուլոցներին, իսկ հետո լքեց դաշտը բոլորից շուտ, մինչ ՊՍԺ-ի խաղացողները շնորհակալություն էին հայտնում թիմի երկրպագուներին:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. «Բարսելոնայից»՝ ռեկորդային 222 մլն եվրոյով: Բրազիլացին Փարիզում ստանում է 38 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031