Բաժիններ՝

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

Հունվարի 18-ին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Organization of Securities Commissions) Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման հուշագիրը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031