Արցախի զորամասից ծանր վիճակում նորակոչիկ է հոսպիտալ տեղափոխվել․ Արծրուն Հովհաննիսյան. news.am
Արցախի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող:
NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 20-ին, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նորակոչիկը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում, վիճակը ծանր է: Դեպքի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ հանգամանքները ճշտվում են: