Վեճ` եղբայրների միջև
Հունվարի 20-ին ժամը 01:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ա.Գրաշու փողոցի թիվ N տանը վիճաբանություն է առաջացել, եղբայրներ՝ 1979թ. ծնված Գ.Բ-ի և 1984թ. ծնված Վ.Բ-ի միջև, որի ընթացքում կողմերը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Վ.Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: