Երեխան հիվանդանոցում է, մայրը մահացել է. ոստիկանությունը Երևանում` մահվան ելքով վրաերթի մասին
Հունվարի 19-ին, ժամը 8.20-ին, «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Տարոնցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1973 թ. ծնված Մարինե Ղազարյանին և 9-ամյա աղջկա:
Մ.Ղազարյանը տեղում մահացել է, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: